Երկրի ընդերքում՝ 600 կմ խորության վրա լեռներ են հայտնաբերվել


08:09 , 16 փետրվար, 2019

Փրիսթոնյան համալսարանի և Չինաստանի աշխարհագրության ինստիտուտի գիտնականները 600 կմ խորության վրա հայտնաբերել են լեռներ և տոպոգրաֆիական այլ տարրեր։

Հետազոտողները վերլուծության են ենթարկել 1944 թվականին Բոլիվիայում տեղի ունեցած 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի սեյսմիկ տվյալները։ Գերհզոր համակարգիչների օգնությամբ նրանք մոդելավորել են լեռների միջով անցնող ալիքները։ Դա նրանց թույլ է տվել հասկանալ 660 կմ խորության վրա գտնվող մանթիայի սահմանի առանձնահատությունները, որն ավելի անհարթ է եղել, քան սովորական լեռները։

Աշխարհագրագետների խոսքերով՝ թեև այդ մոդելավորումը թույլ չի տալիս որոշել լեռների բարձրությունը, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ նրանք ավելի բարձր են, քան ցանկացած լեռ, որ գտնվում է երկրակեղևի վրա։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մանթիայի վերին և ստորին սահմանները որոշ վայրերում կարող են միախառնվել, իսկ որոշ հատվածներում էլ մնալ իրարից առանձին։ Անհարթությունների առկայությունը կարող է բացատրվել ջերմային անոմալիաներով և քիմիական անմիատարրությամբ, սակայն մանթիայի կողմից ջերմությանը դիմանալու հատկության շնորհիվ ցանկացած անոմալիա միլիոն տարվա ընթացքում կարող էր անհետանալ։ Քիմիական անմիատարրությունն էլ կարող է առաջանալ ընդերքի հալվելու պատճառով։