Ինչպե՞ս նվազեցնել օգտագործվող աղի քանակը և պահպանել առողջությունը


02:10 , 16 փետրվար, 2019

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական 5 գրամ աղ օգտագործել։ Դա մոտավորապես հավասար է մեկ թեյի գդալին։ Բժիշկների կարծիքով՝ այս քայլը թույլ կտա նվազեցնել սրտային և անոթային հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաև կկանխարգելի անժամանակ մահը։

Խոհարարական աղը նատրիումի և քլորի աղբյուր է։

Նատրիումն օրգանիզմին անհրաժեշտ է ներբջջային փոխանակության համար, որը պահպանում է հիմնա-թթվային հավասարակշռությունը և բջիջներում օսմոսային ճնշումը։ Այն նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը և ակտիվացնում է մարսողական նյութերը։

Քլորն իր հերթին կարևոր է օսմոսային ճնշման և ջրային փոխանակության կարգավորման, ինչպես նաև ստամոքսահյութում աղաթթվի ձևավորման համար։ Օրգանիզմին շատ աղ է հարկավոր քրտնարտադրության, որոշ հիվանդությունների, ուժեղ սրտխառնոցի և այրվածքների ժամանակ, սակայն սրանք մասնավոր դեպքեր են։

Մնացած դեպքերում աղային սննդի շատ օգտագործումը կարող է հանգեցնել զարկերակային հիպերտենեզի։ Ներքին օրգանների որոշ հիվանդությունների դեպքում աղն ընդհանրապես պետք է բացառել սննդակարգից։

Սննդակարգում աղի քանակը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևել մի քանի պարզ խորհրդի, օրինակ՝ ցանկալի է նվազեցնել նատրիումով հարուստ մթերքները։ Դրանց շարքին են դասվում հացը, հացաբուլկեղենը, երշիկները, մսային պահածոները, պանիրները, պահածոյացված բանջարեղենը, ծխեցված ձուկը և ծովամթերքը, ինչպես նաև ֆասթ-ֆուդը և սոուսները։

Բացի այդ՝ նատրում կա նաև հանքային ջրերի մեջ։ Միևնույն ժամանակ, բանջարեղենում, մրգերում և որոշ կաթնային մթերքներում աղ գրեթե չկա։ Մասնագետի խոսքերով՝ աղի մեծ մասը մենք ստանում ենք սննդամթերքից։ Այնուհետև սննդի վրա աղ ցանելու միջոցով ավելի ենք մեծացնում օգտագործվող չափաքանակը։

Ի՞նչ անել։ Նվազեցնել սննդի մեջ ավելացվող աղի քանակը։ Այսպես՝ 250-500 մլ ապուրի համար պետք է օգտագործել 1-1,5 գ աղ, իսկ 100 գ մսին՝ մոտավորապես 0,5 գ աղ։