Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու հարցը դատարանը կքննի փետրվարի 26-ին


19:30 , 15 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորների միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվել է, Aysor.am-ին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն այժմ ծանր վիճակում գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, և պաշտպանական կողմը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը վերացնելու և նրան 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու համար:

Դատական նիստը կկայանա փետրվարի 26-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ