Բրիտանուհին իմացել է իր հղիության մասին, երբ երեխային իրեն են հանձնել


23:00 , 15 փետրվար, 2019

Լիզա Դեյվին հիվանդանոց է ընկել սրտխառնոցի, փսխումների և որովայնի ցավերի ախտանիշով։ Սկզբում նրան ասել են, որ իր մոտ աղիքային ինֆեկցիա է նկատվել, ընդ որում բժիշկներն այդ հիվանդության հետ են կապել նաև բրիտանուհու մեծացած փորը։ Սակայն ուլտրաձայնային հետազոտությունից հետո ամեն ինչ իր տեղն է ընկել․ պարզվել է, որ Լիզան արդեն հղիության 26-րդ շաբաթվա մեջ է գտնվում։

Այդուհանդերձ, երիտասարդ կնոջ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ բրիտանուհու մոտ հազվադեպ և վտանգավոր բարդություններ են առաջացել, և նրա օրգանները սկսել են վատ գործել։ Արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել կնոջը և երեխային։

Երբ բրիտանուհին արթնացել է վիրահատությունից հետո նա զարմանքով հայտնաբերել է, որ նորածին աղջիկ ունի։