Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի և Բելառուսի ինքնիշխանությունը սրբություն է, և դրա շուրջ որևէ հարց երկու երկրների նախագահների բանակցությունների ժամանակ չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ինչի՞ համար մենք պետք է բարձրացնենք Ռուսաստանի ու Բելառուսի ինքնիշխանության հարցը: Դա սրբություն է: Ահա դուք՝ ռուսաստանցիներդ, ինձ մոտ հարց է ծագում, դուք պատրա՞ստ եք հիմա սակարկել ինքնիշխանությունը»,- ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով հարցին, թե Սոչիում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ բարձրացվել է արդյոք Բելառուսի ինքնիշխանության հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ