Հայտնի է կանանց համար ալկոհոլի գլխավոր վտանգը


22:15 , 15 փետրվար, 2019

Ալկոհոլի օգտագործման և կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև կապ գոյություն ունի։ Այդպիսի եզրակացության են հանգել Ֆլինդերսի համալսարանի ավստրալացի գիտնականները, հաղորդում է Medicalxpress-ը։

Բժիշկ Էմմա Միլերը նշել է, որ կանանց շրջանում հարցումը ցույց է տվել, որ ալկոհոլի օգտագործումը կապված է կարճաժամկետ հետևանքների հետ և ենթադրում են, որ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինն անգամ օգտակար է սրտի և օրգանիզմի համար առհասարակ։ Իրականում այն ավելի լուրջ հետևանքներ ունի, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։

Տվյալ պահին Ավստրալիայում կանանց շրջանում ախտորոշված չարորակ գոյակցությունների 28 տոկոսը կրծքագեղձի քացկեղ է։