Արիանա Գրանդեն միացել է իր իսկ երգի բոյկոտին


21:15 , 15 փետրվար, 2019

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն աջակցել է իր երկրպագուներին՝ սեփական 7 Rings երգը բոյկոտելու հարցում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Դուք բոլորդ այնքան ուրախ և խելագար եք, ես սիրում եմ ձեզ։ Ոչինչ այնքան զվարճալի չէ, քան 7 Rings-ի բոյկոտը։ Չեմ կարողանում զսպել ծիծաղս։ Բայց ինչ էլ որ տեղի ունենա, ես մնում եմ, փոքրիկնե՛ր»,- գրել է նա։

Երգչուհու երկրպագուների այդպիսի վարքագծի պատճառն այն է, որ վերջին շաբաթվա ընթացքում երգն ամերիկյան չարթերի վերին հորիզոնականներում էր։ Սակայն, երկրպագուների կարծիքով, Արիանայի մյուս երգերը ևս արժանի են հիթ-շքերթներում բարձր հորիզոնականներին, և նրանք սոցցանցերում թողարկել են #BOYCOT7RINGS հեշթեգը։