Քիմ Քարդաշյանի 69-ամյա խորթ հայրը, որը կին է դարձել, ամուսնանում է 21 տարեկան մոդելի հետ, որը նույնպես ժամանակին տղամարդ է եղել (Photo)


18:45 , 15 փետրվար, 2019

Քիմ Քարդաշյանի 69-ամյա խորթ հայրը, իսկ ավելի ճիշտ՝ խորթ մայրը՝ Քեյթլին Ջեները շարունակում է զարմացնել հանրությանը։

Մինչ աշխարհը կամաց–կամաց համակերպվում է նրա նոր արտաքինի հետ, նա կրկին որոշել է իր վրա գրավել հանրության ուշադրությունը՝ հայտարարելով, որ մտադիր է ամուսնանալ 21-ամյա մոդել Սոֆյա Հաթչինսի հետ, որը նույնպես ժամանակին տղամարդ է եղել։

Այս ֆոնին արդեն երկրորդ պլան է մղվում նրանց տարիքային տարբերությունը, իսկ այն բավական մեծ է՝ 48 տարի։

Դե ինչ, մեզ մնում է միայն երջանկություն մաղթել սիրահարներին, իսկ նրանց հարազատներին՝ համբերություն։