17:00 , 15 փետրվար, 2019Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ են երկու երկրների ժողովուրդների միավորման գործում այնքան հեռու գնալ, որքան պատրաստ են մարդիկ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն:
«Լսեք` մենք հենց վաղը պատրաստ ենք երկուսով միավորվել, մենք խնդիրներ չունենք: Սակայն պատրա՞ստ եք դուք` ռուսաստանցիներդ և բելառուսներդ, այլ հարց է»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին:
Նշենք, որ Լուկաշենկոն արդեն երկու օր է` Սոչիում է: