Թումոյի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման 2 կոնցեպտ է քննարկվում՝ գնացքն անցնի կամրջով կամ մարդիկ տեղափոխվեն հորիզոնական էսկալատորով. Հ. Մարության


16:45 , 15 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Աջափնյակում ՝ Թումոյի մոտ, նոր մետրոյի կայարանի կառուցման կոնցեպտն ենք մտածում, երկու տարբերակ կա. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Առաջինը, որ, այնուամենայնիվ, լինում է կամուրջ, գնացքն անցնում է կամուրջը և կանգնում է հենց այնտեղ, և մյուսը, որ գնացքը կանգնում է, լինում է հորիզոնական էսկալատոր, որով մարդիկ տեղափոխվում են»,-ասաց նա: 

Քաղաքապետը պնդեց՝ նախագիծը ռեալ է, և աշխատում են, որ մասնավորները նույնպես ներգրավեն: «Այն կայարանը, որ պետք է կառուցվի ձախ կողմում, պետք է մասնավոր ներդրումներ լինեն, և կարող է կայարանը միքսել ինչ-որ առևտրի կենտրոնի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ