Շվեդիան իր քաղաքացիներին թույլատրել է 6-ամսյա արձակուրդ վերցնել՝ իրենց սեփական բիզնեսը սկսելու համար


19:30 , 15 փետրվար, 2019

Ինչպե՞ս կարելի է սեփական բիզնեսը սկսել, չէ՞ որ այն շատ ռիսկային է, զբաղեցնելու է ողջ ժամանակը, իսկ ապրել այսպես թե այնպես պետք է, սակայն Շվեդիայում դրա լուծման եղանակը գտել են: 

Երկրի մայրաքաղաք Սթոքհոլմը Եվրոպայի առաջատար մայրաքաղաքներից է: Սա այն պատճառով, որ շվեյցարացիներն իրենց բիզնեսը սկսելու հատուկ իրավունք ունեն: 

Արդեն 20 տարի է, ինչ նրանք կարող են 6-ամսյա արձակուրդ վերցնել, որպեսզի իրենց սեփական բիզնեսն ունենան:

Այն մարդը, ով 6 ամիս շարունակ լրիվ դրույքով է աշխատել, իրավունք ունի չվարձատրվող արձակուրդ վերցնելու: Գործատուն իրավունք ունի մերժելու միայն այն դեպքում, երբ աշխատողը գործատուի համար մեծ նշանակություն ունի:

Բացի այդ՝ նոր գաղափարը չի կարող մրցակցել գործատուի հետ:

Եվրոպական շատ երկրներում սեփական բիզնեսը մեծացնելու տենդենց կա:

Related image

Երբ խոսքը գնում է երեխայի խնամքի կամ էլ կրթության մասին, առաջատար դիրք են գրավում սկանդինավյան երկրները, որոնց պետք է ձգտեն նմանվել մնացած պետությունները: