Քանդել են, պրծանք ձեզանից. մամուլ


12:12 , 11 հունիս, 2013

Երեկ «Հրապարակ»-ի մեր լրագրողը փորձել է իմանալ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կարծիքը Սյունիքի կրակոցների մասին, սակայն նա ասել է, թե Հայաստանում չի եղել և ծանոթ չէ դեպքին: «Լրագրողների հետ շփումը, փաստորեն, Ձեզ դուր է գալիս, և աշխատում եք Ձեր վրա»,- նկատել է լրագրողը, որին ի պատասխան Ալեքսանյանը դառնացած հակադարձել է.

«Տո էդ լրագրողներդ էնքան արեցիք, որ շուկայում էլ գործերը աստավիտ արեցին, հենա քանդել ենք»: Ապա, լրագրողի կասկածներին ի պատասխան, ասել է. «Ինչի՞, դուք տելեվիզոր չե՞ք նայում, տեսեք-ուրախացեք, քանդել են, պրծանք ձեզանից»: