Armsport.am-ը գրում է.
Հայտնի գոծակալ Շանդոր Վարգան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կհամապատասխաներ Մադրիդի «Ռեալին»: Գործակալը նաև հայտնել է, որ ֆուտբոլիստին հետևել են եվրոպական մի շարք ակումբների ներկայացուցիչներ.
«Աշխարհի առաջնության ժամանակ Ձյուբային հետևում էին շատերը, սակայն հստակ առաջարկ չի եղել:
Ես շատերի հետ եմ խոսել` մարզիչների, մասնագետների ու բոլորը նշում էին, որ նրա դերը մեծ է Ռուսաստանի հավաքականի հաջողության մեջ: Շատերը կարծում են, որ Արտյոմը Եվրոպայում պետք կլինի միայն միջակ թիմերին: Ես այդպես չեմ գտնում: Ձյուբան հիանալի ֆուտբոլիստ է և այժմ էլ գտնվում է բարձրակարգ ակումբում:
Ես նրան տեսնում եմ անգլիական ֆուտբոլում: Վստահ եմ, որ նա կգտնի իր տեղը ցանկացած առաջնությունում: «Ռեա՞լը», իհարկե, վստահ եմ որ Ձյուբան կհամապատասխանի «Ռեալին»: Սակայն կարծում եմ, որ ֆուտբոլում շատ բան կախված է մարզչի ու ֆուտբոլիստի փոխհարաբերություններից»,- Վարգայի խոսքը մեջբերում է Championat-ը: