Այս անգամ կներկայացնենք աղաբլիթ պատրաստելու մի քանի պարզ բաղադրատոմսեր․ ոչ միայն հեշտ է, այլև հաճելի


13:51 , 15 փետրվար, 2019

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդ աղջիկներն ու տղաները շտապում են աղի բլիթ ուտել՝ երազում իմանալու համար, թե ո՞վ է ապագա հարսնացուն կամ փեսացուն։
Դե ինչ, այս անգամ ձեզ կներկայացնենք աղաբլիթ պատրաստելու մի քանի պարզ բաղադրատոմսեր, որոնցով պատրաստելը ոչ միայն հեշտ, այլև հաճելի գործընթաց է:

1 տարբերակ

axablit-5

Ալյուրը խառնում ենք պապրիկայի, սև պղպեղի, փխրեցուցչի, աղի ու շաքարավազի հետ: Առանձին ամանում խառնում ենք կաթն ու բուսայուղը: Հեղուկ զանգվածը լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և խմոր հունցում: Խմորը գտնակում ենք, բաժակով շրջաններ կտրում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 15 րոպե:

axablit-4

2 տարբերակ

axablit-7

Ալյուրը, աղն ու փխրեցուցիչը խառնում ենք, ավելացնում ենք կտրատած սառը կարագը և թթվասերը ու խմոր հունցում: Սեղանին ալյուր ենք ցանում և խմորը 0,5 սմ հաստությամբ գրտնակում: Կտրատում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 12-15 րոպե:

axablit-1

3 տարբերակ

axablit-6

Երկու տեսակի ալյուրները մաղում ենք, ավելացնում ենք աղը, շաքարավազը, փխրեցուցիչը, ինչպես նաև քրքումը: Զանգվածը լավ խառնում ենք, այնուհետև ավելացնում մյուս չոր բաղադրիչներն ու բուսայուղը: Վերջում լցնում ենք սենյակային ջերմաստիճանի կամ փոքր-ինչ տաքացրած կաթն ու խմոր հունցում: Գրտնակում ենք, 3-4 մմ հաստությամբ բլիթներ ենք ձևավորում և յուղաթղթապատ ձևամանում թխում 10-12 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

axablit-2

4 տարբերակ

axablit-8

Ալյուրը մաղում ենք փխրեցուցիչի հետ, ավելացնում աղն ու շաքարավազը և խառնում: Զանգվածի մեջ ավելացնում ենք խորանարդաձև կտրատած սառը կարագը և ձեռքերով մանրացնում (պետք է արագ կատարել, որպեսզի կարագը չհալչի): Ալրային զանգվածի մեջտեղում անցք ենք անում և մեջը լցնում ձվի սպիտակուցը, ձիթայուղն ու քացախը, աստիճանաբար ավելացնում ենք ջուրն ու խմոր հունցում: Խմորը 10 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք, 4 մասի բաժանում և յուրաքանչյուր մասից խողովակներ ձևավորում: Խողովակները կտրատում ենք, վրան քսում դեղնուցի ու 2 ճ/գ ջրի խառնուրդը և լցնում քունջութը: Բլիթները տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 190 աստիճան տաքացրած ջեռոցում 150 րոպե:

axablit-3

5 տարբերակ

axablit-10

Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչներն ու ավելացնում ջուրը և բուսայուղը: Լավ խառնում ենք և խմոր հունցում: 2-3 մմ հաստությամբ գրտնակում ենք, սրտիկներ կտրում և բուսայուղապատ ձևամանի մեջ թխում 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

axablit-9

Ընտրեք Ձեզ առավել դուր եկած բաղադրատոմսն ու պատրաստեք շատ համեղ աղի բլիթ։