Ձե՞ռ եք առնում. Մարուքյանն՝ Ագրարային համալսարանի ռեկտորից հրապարակային ներողություն խնդրելու մասին


13:30 , 15 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում հրապարակային ներողութուն խնդրել Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանից, ով նման պահանջ է ներկայացրել այսօր տարածած հայտարարության մեջ՝ Մարուքյանին մեղադրելով բուհի հասցեին ապատեղեկատվություն տարածելու համար։

«Ձե՞ռ եք առնում»,- Aysor .am-ի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց պատգամավորը՝ շեշտելով, որ միանշանակ չի պատրաստվում ներողություն խնդրել վերոնշյալ անձից։

«Ես հարց ունեմ. Ագրարայինի ռեկտորը հերքո՞ւմն է, որ բուհի հոգաբարձուների խորհուրդը թարմացվել է և «Իմ քայլից» մարդիկ են ներառվել, որ ինքը նշանակվի։ «Իմ քայլից» մարդ կա՞ խորհրդում, թե չէ։ Երկրորդ հարցը. Ագրարային համալսարանի ռեկտորը հերքե՞լ է, որ բուհի կանոնակարգը փոխվել է, որ ինքը ռեկտոր նշանակվի», - ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է 300 հոգու աշխատավարձերի բարձրացմանը, ապա պատգամավորն ասաց, որ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը մնացել են նույնը՝ 178 հազար դրամ, մինչդեռ քարտուղարուհու աշխատավարձը 190 հազար դրամ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ