Նպաստ ստացող մարդը սեզոնային աշխատանքի պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան


13:10 , 15 փետրվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ընտանեկան նպաստից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքով զբաղվելուց, ինչը տնտեսության մեջ խնդիրներ է ստեղծում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սեզոնային աշխատանքի շրջանն է բացվում, նաեւ մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքի ժամանակը. աշխատատեղեր են բացվում: Առաջարկում եմ սեզոնային աշխատանքի դեպքում մարդկանց չզրկել նպաստից: Ռեալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: