Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին (Video)


11:50 , 15 փետրվար, 2019

Երեկ Ինստագրամը բառացիորեն ողողված էր սիրով: Սրտիկներ, փուչիկներ, սիրո անկեղծ խոստավանություններ ու երջանիկ դեմքեր. առնվազն մեկ օրով մոռացել էինք մռայլ եղանակի մասին, որովհետև քաղաքը ծաղիկների բույրով ու շոկոլադի համով էր լցվել։ Շոու բիզնեսի աստղերն, իրար հերթ չտալով, շտապում էին հրապարակել ստացած նվերների լուսանկարներն ու հետևորդներին պատմել, թե ինչպես են անցկացրել օրը։ Առավել ուշագրավ է հատկապես  Հռիփսիմե Հակոբյանի հրապարակած տեսանյութը։ Երգչուհին սիրելիից՝ Մարտինից, թանկարժեք նվեր է ստացել՝ iPhone XS Max։ Հեռախոսի արժեքը տատանվում է 1800-ից 2400 դոլարի սահմաններում։