«Ժողովուրդ»․ Սիրիա առաքելություն ուղարկելը համաձայնեցված է եղել դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ. Նիկոլայ Սիլաև


10:50 , 15 փետրվար, 2019

«Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Նրանք պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, և Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից:

«Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռևս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: