Ցանկացած բնագավառում արդյունավետ աշխատելու համար հարկավոր է իմանալ ստորադասների աշխատանքների բարդությունները


12:03 , 11 հունիս, 2013

Հարգելի վարչապետ, հարգելի տարածքային կառավարման նախարարություն, հարգելի մարզպետներ, եթե իսկապես ցանկանում եք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղական համայքները գործեն առավել արդյունավետ և տրամադրեն ձեզ ռեալ տվյալներ, խնդրում եմ՝ միջհամայնքային միավորումները փակեք և գույքահարկի ու հողի հարկի բազաները տրամադրեք հենց իրենց գյուղական համայքներին, որպեսզի ամեն համայնք կարողանա ինքնուրույն, մանրամասն, քայլ առ քայլ կատարի իր աշխատանքը, այլ ոչ թե մի տվյալ ձեռք բերելու համար կիլոմետրեր գնա և տվյալ բերի: