Էներգետիկայի նախարարության բացակայությամբ անտեսում ենք ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկը․ Վահե Դավթյան (Video)


23:10 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Էներգետիկայի նախարարության՝ որպես առանձին ինստիտուտի բացակայությունը նշանակում է, որ մենք անտեսում ենք ազգային անվտանգության համակարգի առանցքային հենասյուներից մեկը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ կրճատումների գնալն ամենածայրահեղ քայլն է, որին դիմում են բացարձակ ճգնաժամային իրավիճակում, մնացած բոլոր դեպքերում պետք է փնտրել մեխանիզմներ այս կամ այն կառույցի արդյունավետության բարձրացման համար։

«Հաշվի առնելով մեր էներգետիկ ոլորտի գերծանրաբեռնվածությունը, այն բազմաթիվ խնդիրները, նաև այն մարդկանց տեսակարար կշիռը, որոնք առկա են էներգետիկ համակարգում, կարծում եմ՝ համադրելով սրանք, նույն օպտիմալացումը կամ կրճատումը տանում է էլ ավելի նոր ռիսկերի ձևավորմանը»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ