Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն


22:30 , 14 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հավերժացնում է իր գեղարվեստական ղեկավարի ներդրումը հայրենական արվեստում։ Ստեղծագործական կոլեկտիվը որոշել է նրա անվան փառատոն հիմնել։ news.ru-ն գրում է, որ փառատոնի կոնցեպցիան գրեթե ձևավորված է, հայտնի է նաև անվանումը՝ «Ջիգարխանյանի մրցանակ»:

«Այդ բարձրագույն մրցանակը տրվելու է փառատոնի հաղթողին, որը մենք նախատեսում են բացել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ջիգարխանյանի ծննդյան օրը»,- ասել է թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ