3 դաժան ճշմարտություն, որոնք մերժվում են յուրաքանչյուրիս կողմից


01:14 , 15 փետրվար, 2019

Մանկությունը բավական շուտ է ավարտվում, իսկ մեծահասակների համար, ցավոք սրտի, գործում են այլ կանոններ. ժամանակի ընթացքում մենք հասկանում ենք, որ մենք միայն մեզ համար ենք հետաքրքիր։ Ոչ ոք պարտավոր չէ օգնել կամ աջակցել մեզ։ Կան նաև մարդիկ, ովքեր մեզնից խելացի են և ավելի գրավիչ։

Լավ մարդ լինելը մասնագիտություն չէ

Աշխատավայրում ոչ ոք պարտավոր չէ ձեզ հանդուրժել ձեր գեղեցիկ աչքերի համար։ Տնօրենությանն առաջին հերթին հետաքրքրում է ձեր աշխատանքի արդյունքը։ Եթե դուք օգտակար չեք կազմակերպության համար, ապա պատրաստ եղեք, որ ցանկացած պահի ձեր փոխարեն կարող է գալ ավելի ակտիվ և աշխատասեր աշխատակից։

Ամբողջ կյանի ընթացքում պետք է սովորեք

Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ 10-15 տարի հետո ձեր մասնագիտությունը կարող է այլևս չլինել, իսկ դա նշանակում է, որ դուք միշտ պետք է պատրաստ լինեք նոր բաներ սովորելուն։ Կամ էլ անընդհատ պետք է բարձրացնեք ձեր մասնագիտական որակները, որպեսզի դառնաք ձեր ոլորտի միակ և անկրկնելի մասնագետը։

Դուք տիեզերքի կենտրոնը չեք

Գեղեցիկ սանրվածք ունեք, սակայն ոչ ոք այն չի նկատո՞ւմ։ Թանկարժեք հագուստ եք կրում և կրկին ոչ ոք չի գնահատո՞ւմ։ Ավելի լավ է հիշեք, թե վերջին անգամ երբ եք անկեղծորեն ուրախացել ձեր ծանոթների ձեռքբերումներով։ Սակայն այս պարագաում բացասական երևույթները նույնպես աննկատ են մնում, իհարկե, եթե դուք ինքներդ բոլորի ուշադրությունը չհրավիրեք դրանց վրա։