Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Իրանի հետ երկկողմ առևտրի համար մեխանիզմ ստեղծել, որը նման կլինի եվրոպական մեխանիզմին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Իրանի նախագահի պաշտոնական կայքին հղումով:
«Թուրքիան ողջունում է Եվրոպայի կողմից Իրանի հետ համագործակցության համար ստեղծված մեխանիզմը և պատրաստ է համագործակցել դրա շրջանակում, ինչպես նաև նմանատիպ երկկողմ մեխանիզմ ստեղծել»,- ասել է Էրդողանը Սոչիում Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում նախատեսվում է ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը: