Սիրիային հումանիտար աջակցության տրամադրման հարցը ամենայն ուշադրության պետք է արժանանա. Պուտին


21:20 , 14 փետրվար, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանը ակնկալում է, որ ՄԱԿ-ն ու միջազգային հանրությունը առավել ակտիվ կներգրավվի սիրիացիներին օգնելու գործում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպման ժամանակ:

«Սիրիային հումանիտար աջակցության տրամադրման հարցը ամենայն ուշադրության պետք է արժանանա: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան համակարգված ջանքեր են գործադրում, որպեսզի այդ երկիրը վերադառնա բնականոն կյանքի: Եվ, արդեն ունենք հստակ արդյունքներ՝ միայն վերջին կես տարում ավելի քան 130 հազար սիրիացի փախստական կարողացել է բարեհաջող տուն վերադառնալ»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը, միաժամանակ ընդգծելով՝ մոտ մեկ միլիոն մարդ, սակայն, դեռ օգնության կարիք ունի: