ԵՊՀ ռեկտորը հումորով է վերաբերվում ուսանողների` իր հրաժարականի պահանջին


18:20 , 14 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Երևանի պետական  համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ռեստարտ» նախաձեռնության անդամների` իր հրաժարականի պահանջին  հումորով է վերաբերվում: «17.000 ուսանող ունեցող բուհի պայմաններում 17 ուսանողի պահանջը, որի մի մասը մեր ուսանողներն էլ չեն…Հումորով եմ վերաբերվում այս ամենին»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Նրանք նաև նամակ են փոխանցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին՝ ռեկտորի հրաժարականի պահանջով։