Էնիսթոնի ընկերը նրա 50-ամյակը շնորհավորել է դերասանուհու մերկ լուսանկարները հրապարակելով


22:00 , 14 փետրվար, 2019

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որ վերջերս է իր 50-ամյակը տոնել համաշխարհային աստղերի, այդ թվում՝ իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ ճոխ երեկույթ կազմակերպելով, մերկ լուսանկարեր է հրապարակել։ Ավելին, նա այդ լուսանկարներում գրկախառնվում է անծանոթ տղամարդու հետ։

Երկրպագուները ենթադրում են, որ դերասանուհին նոր սիրավեպ է սկսել, սակայն իրականում ամեն ինչ ավելի պարզ է։ Մի քանի տարի առաջ Ջենիֆերը վստահել է իր վաղեմի ընկերոջը՝ Քրիս Մաքմիլանին, որն էլ հրապարակել է լուսանկարները Instagram-ում՝ յուրահատուկ ձևով շնորհավորելով դերասանուհու ծննդյան օրը։

«Ծնունդդ շնորհավոր, Ջեն, իմ ընկերուհի, իմ ոգեշնչում, իմ ուսուցիչ։ Ես այս աղջկան բոլորից շատ եմ սիրում», – մեկնաբանել է նա լուսանկարները։