Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր վեցերորդ չափահասը խելացի ժամացույց ունի


18:20 , 14 փետրվար, 2019

Apple-ը, Samsung-ը և Fitbit-ը զբաղեցնում են ԱՄՆ շուկայի 88%-ը:

Խելացի ժամացույցների շուկան ի սկզբանե այդքան էլ չէր գոհացնում իր աճի տեմպերով: Նույնիսկ Apple Watch-ը, որն այժմ շատ լավ վաճառում է և անվիճելի առաջատարն է, ի սկզբանե հիասթափեցրել է նույնիսկ վերլուծաբաններին:

Սակայն այժմ խելացի ժամացույցներն, ընդհանուր առմամբ, գերազանց են վաճառվում: NPD Group-ի վերլուծաբանները գնահատել են, որ անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ ԱՄՆ-ում մեծահասակների 16%-ը խելացի ժամացույց ունի, այսինքն, մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդը: Իսկ 18-ից 34 տարեկան տարիքային խմբում խելացի ժամացույց ունի արդեն 23%-ը:

Image result for Каждый шестой взрослый в США владеет умными часами

Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple Watch Series 4-ի առողջության մշտադիտարկման գործառույթի շնորհիվ, ավելի բարձր տարիքային խմբերը նույնպես կսկսեն ակտիվորեն գնել այդ սարքերը:

Միացյալ Նահանգներում այդ սարքերի վաճառքը դրամական արտահայտությամբ աճել է 51%-ով՝ հասանելով գրեթե 5 մլրդ դոլարի, իսկ քանակական աճը կազմել է 61%: Ընդհանուր վաճառքի 88%-ը բաժին է ընկնում միայն երեք Apple, Samsung և Fitbit ընկերություններին: