Այս հրաշալի կառույցներն արվեստի գլուխգործոց են: Մեծն ճարտարապետները, քանդակագործները և արվեստագետները միաձուլել են իրենց ուժերը, որպեսզի ստեղծեն աննկարագրելի գեղեցիկ շինություններ:
Օպերային թատրոնը կառուցվել է 1744-1748 թթ. ընթացքում, ճարտարապետ Ժոզեֆ սան Պիերի նախագծով, արքայադուստր Վիլհելմինայի՝ Ֆրիդրիծ Մեծի դստեր ու մարկգրաֆ Ֆրիդրիխ III-ի կնոջ պատվերով նրա հարսանիքի առթիվ: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն է համարվում:
Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671-ին որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։
Թատրոնը հիմնադրվել է 1783 թվականին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի։ Մտել է Ռուսաստանի կայսերական թատրոնների կազմի մեջ։
Այս թատրոնն աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է:
1999 թվականին՝ երկար բանակցություններից հետո, Նորվեգիայի օրենսդիրը որոշեց Օսլոյում կառուցել նոր օպերային թատրոն: Նախագծի մրցույթի համար ստացված 350 դիմումներից ընդունվել է Սնոհետա (Snohetta) կազմակերպության նախագիծը:
Վիեննայի պալատական օպերան ստեղծվել է 17-րդ դարի կեսին։ 17-18-րդ դարերին ներկայացումները տրվել են տարբեր թատրոններում։ 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկի հիմքը կազմել են իտալական օպերաները։
Կառուցված է կատալոնյան մոդեռն ոճով, ճարտարապետն է Լյուսի Դոմենեկ Ի Մոնտեները:
Կառուցվել է 1870-ական թվականներին՝ Կառլոս III արքայազնի օրոք, ճարտարապետական նախագծի հեղինակն է Շառլ Գառնեյնը, որն այս օպերայի կառուցումից քիչ ժամանակ առաջ ավարտել էր Փարիզի լեգենդար Գրանդ օպերայի կառուցումը: