ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավորինս արագ լուծում է պահանջում. Գլազ


13:40 , 14 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի ձգձգումը չի բխում կազմակերպության շահերից ու հնարավորինս արագ լուծում է պահանջում:

Այդ մասին լրագրողներին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:

«ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակն օգուտ չի բերում կազմակերպությանն ու հնարավորինս արագ լուծում է պահանջում»,-ասել է նա: