Լեհաստանն առաջարկում է Մերձավոր Արևելքի հարցերով «Վարշավյան գործընթաց» ստեղծել


12:50 , 14 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Լեհաստանն առաջարկում է Մերձավոր Արևելքի հարցերով «Վարշավյան գործընթաց» ստեղծել: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչը Վարշավայում ընթացող համաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` լեհական կողմը կցանկանար աշխատանքային խմբեր ստեղծել, հնարավոր է` «Վարշավյան գործընթաց» անվանումով:

Չապուտովիչը մանրամասնել է, որ այդ առաջարկի նպատակն է տարածաշրջանում կայունության հասնելուն ուղղված ջանքերի շարունակությունը:

Մերձավոր Արևելքի հարցով համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Լեհաստանի կողմից: