Վարորդները պահանջում են չեղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը, նրանք գործադուլ են հայտարարել


12:30 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցները և վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով չեղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նրանք գործադուլ են հայտարարել:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր եկել ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանն  ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

«Ինձ ժամանակ տվեք, երեք ժամ, որ պահին զանգեմ, ասեմ՝ տղերք ջան, գնում եմ կամ մնում եմ… Ես եմ խոստանում, գնում եմ դիմումս վերցնեմ, ճղեմ, եթե իմ խոսքը չլինի, բոլորդ կասեք՝ ամոթ քեզ»,-ասաց նա, բայց, կարծես, վարորդները չէին համաձայնում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: «Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի: Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ