«ՀՀ կառավարության ծրագրի քննարկման բոլոր հարցերը ձևական էին, ելույթները՝ «օդ». ափսոս էր դրա վրա ծախսված ժամանակը». Անկախ Հայաստան


13:05 , 14 փետրվար, 2019

Մի բան ասեմ։ 
ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը լրիվ ջուր ա։ 
Բոլոր հարցերը ձևական էին, ընդդիմադիրների բոլոր քննադատությունները՝ փիառական, բոլոր ելույթներն օդ են, իսկ շոպլիկականները՝ ՀՀԿ-ական։ 

Սրանից ձևական բան երևի էս երկրում չի կարա լինի, ու ափսոս էր Նիկոլի ու ԱԺ-ի ու սաղ կառավարության էն ժամանակը, որն օգտագործվել է էս ծրագրի քննարկման համար։ 

Մեկ ա, պարզ ա, որ «Իմ քայլ»-ի բոլոր պատգամավորները նենց են կողմ քվեարկելու, ոնց որ թե էս ծրագիրը հենց էն ամենն է, ինչ իրանք են պատկերացնում, ընդդիմադիրներն էլ՝ հակառակը, դեմ են քվեարկելու, մթոմ իրանք ընդդիմադիր են։

Էս ամեն ինչից մենակ Փաշինյանն օգտվեց՝ իր ելույթներով լղոզելով ու փրկելով իր թիմի սխալներն ու բլթերը։

Իսկ ընդդիմադիրներին մի բան ասեմ․ վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլն իրա ամփոփիչ ելույթով ձեր բոլոր «պասերը» մի այլ տիպի գոլ ա խփելու՝ սաղիդ սխալ ու բայղուշ հանելով։ 

Մի պահ ասեք՝ Նիկոլ ու Աժ ամբիոն, հիշեք իր փորձն ու լրագրող լինելն ու կհասկանաք, որ քննարկման ավարտին ձեզ ցավոտ ելույթ ա սպասելու։