«Ժամանակակից զուգարան» սնվելու համար


11:23 , 11 հունիս, 2013

Չինաստանում բացվել է նոր ռեստորան` «Ժամանակակից զուգարան» անվանումով: Այստեղ հաճախորդներին առաջարկում են նստել զուգարանակոնքին, իսկ անձեռոցիկների փոխարեն զուգարանի թուղթ է դրված սեղանին: Ավելին` սնունդը եւս մատուցվում է փոքրիկ զուգարանակոնքերում:

Որքան էլ տարօրինակ է, բայց չինացիներից շատերին դուր է եկել նոր ռեստորանը, այստեղ սնվելը նրանց համար պարզապես զվարճանք է: Ռեստորանի տերը կարծում է, որ զուգարանը բավականին հարմար վայր է սնվելու համար: