«Ժողովուրդ». «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու որոշումը դժգոհություն է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ. բողոքի ակցիա կլինի


11:00 , 14 փետրվար, 2019

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները և որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: