«Դրանից տրոցկիզմի հոտ է գալիս». Ռուբեն Մելիքյանը՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին


10:20 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի բռնագրավման մասին հայտարարությունից «տրոցկիզմի» հոտ է գալիս: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:

Նախօրեին Ազգային ժողովում ունեցած ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է առանց մեղադրական դատավճռի ունեցվածքի բռնագրավման մեխանիզմները՝ նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դա նորմալ պրակտիկա է համարում կոռուպցիայի դեմ պայքարում և չի դիտարկում դա որպես մարդու իրավունքների սահմանափակում:

«Դրանից տրոցկիզմի հոտ է գալիս, տրոցկիզմը տրոցկիզմ է մնում, անգամ եթե այն հայտարարվում է «թավշյա»: Այս պահին անհնար է որևէ գնահատական տալ, որովհետև, իհարկե, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեխանիզմներ և գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում համարվում են ՄԻԵԴ-ի կողմից ընդունելի: Սակայն պետք է իմանալ, թե հստակ ինչ գործիքներ է Հայաստանի կառավարությունը դիտարկում որպես թույլատրելի, և պետք է հաշվի առնել քաղաքական գործոնը նույնպես. արդյո՞ք սա քաղաքականապես մոտիվացված ակտ է համարվում», - ասել է Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ