10:45 , 11 հունիս, 2013![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիշերը չի քնել: Նա անընդհատ կսկիծով՝ խորը կսկիծով մտածում էր, թե ինչպես պետք է անցնի իր երդմնակալությունը առանց «Բարև-Կարմիր արևների»...
Քաղաքական այս ուժերի նման բոյկոտները, դեմարշները քաղաքական մանկական խաղեր են, դրանք ինձ հիշեցնում են մանկական «Զիլինա ջան, հոպ զիլինա» եւ նման խաղերը...
Չմասնակցելու պատճառը, ըստ բարեւների և մյուսների, «խայտառակ» ընտրություններն են: Եթե այդպես է, եթե այդքան սկզբունքային եք, ընդհանրապես մի մասնակցեք ավագանու աշխատանքներին: Չնայած քաղաքական գործիչներն ո՜ւր, սկզբունքներն ո՜ւր...
Այո՛, այս ամենը նման է մանկական բակային «կռիվ-կռիվ», «Զիլինա ջան» խաղերին...
Հասունանալ է պետք վերջապես...