iOS 12-ում նոր բագը շարքից հանում է iPhone-ը


04:30 , 14 փետրվար, 2019

168.am-ը գրում է.

iOS 12-ում գտել են հերթական բագը, որը շարքից հանում է iPhone-ը: Այն նկատել է Twitter-ի մի օգտատեր: Հարկավոր է բացել ստեղնաշարը, ընտրել ձայնային հրամանը եւ հինգ անգամ թելադրել «դեֆիս» բառը:

Այդ հրամանից հետո հեռախոսն սկսում է վերաբեռնվել: Թե iOS-ի հատկապես որ տարբերակում է հայտնվել սխալը, չի նշվում: Apple-ն առայժմ չի արձագանքել օգտատերերի գանգատներին: Սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդանշանների համակցությունը շարքից հանում է iPhone-ը, հաղորդել է Life-ը: