Չեմպիոնների լիգա. «Ռեալը» հաղթեց «Այաքսին» (տեսանյութ)


08:30 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Հոլանդիայում հյուրընկալվեց «Այաքսին»:

Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով՝ 2:1:

«Սերուցքայինների» կազմում գոլով աչքի ընկան Կարիմ Բենզեման և Մարկո Ասենսիոն: «Այաքսի» կազմում գոլ խփեց Հաքիմ Զիեշը:

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: