Իրանում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի


05:30 , 14 փետրվար, 2019

Իրանում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի, հաղորդում է FARS լրատվական գործակալությունը:

Ինչպես նշվել է, զոհվածների թվում են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելքում փետրվարի 13-ի երեկոյան: Ինչպես նշվել է, հարձակման թիրախը եղել են Իրանի զինված ուժերի էլիտային ստորաբաժանումների իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները:

Դեռևս որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը: