Ֆրանսիական դատարանը տուգանել է Google-ին


06:44 , 14 փետրվար, 2019

Փարիզի բարձրագույն դատարանը Google ընկերությանը ստիպել է UFC-Que Choisir սպառողների պաշտպանության ընկերության 30 հազար եվրոյի տուգանք վճարել տվյալների ապօրինի հավաքագրման համար՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:

Ինչպես նշվում է, 2014թ. ընկերությունը դատարանին խնդրել է ապօրինի ճանաչել Google-ի գաղտնիության քաղաքականության օգտագործման կանոններին վերաբերող 209 կետեր, որոնք առնչվում են օգտատերերի վերաբերյալ տեղեկատվությանը:

Այսպիսով՝ ֆրանսիական դատարանը բավարարել է UFC- Que Choisir- ի հայցը և պարտավորեցրել ընկերությանը վճարել 30 հազար եվրո տուգանք` որպես փոխհատուցում օգտատերերի հավաքական շահերին հասցրած բարոյական վնասի համար: