ԱՄՆ-ը չի բացառելՎենեսուելայի նկատմամբ «Մագնիտսկու օրենքով» պատժամիջոցների կիրառումը


01:46 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները չի բացառում «Մագնիտսկու օրենքով» պատժամիջոցների կիրառումը Վենեսուելայի պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի հարցերով ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը:

Կոնգրեսականի այն հարցին՝ թե կան արդյոք Վենեսուելայի պաշտոնյաների շրջանում անձինք, որոնց նկատմամբ տվյալ օրենքով կարող են պատժամիջոցներ սահմանվել, Աբրամսը պատասխանել է. «Կարծում եմ՝ կան»:

«Որոշ անձինք, բնականաբար, հասել են մարդու իրավունքների խախտման այդ մակարդակին», - հավելել է նա, սակայն հրաժարվել է նշել կոնկրետ անուններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: