Հերիք չէ՝ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար կա, մի հատ էլ սա ժամանակ առ ժամանակ հայտարարություններով հանդես է գալիս


02:46 , 14 փետրվար, 2019

Ուրեմն՝ հերիք չէ՝ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար կա, մի հատ էլ սա ժամանակ առ ժամանակ հայտարարություններով հանդես է գալիս: Հիմա էլ փորձում է դեմ արտահայտվել խաղաղության մասին խոսակցություններին:

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը հայտարարել է. «Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների իրենց հարազատ հողեր վերադարձին»:

Դե, իհարկե, անիմաստ պաշտոն զբաղեցնող անձը սեփական կարծիքը երբեք չի կարող հայտնել ու դրա համար հայտարարում է այն ամենը, ինչ կտրամադրվի իրեն Ալիևի գրասենյակից, բայց նման անձանց հայտարարությունների շնորհիվ կարող ենք կարծիք կազմել Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունից, որը, ի դեպ, իրենք անձամբ վերջին շրջանում գաղտնի չեն պահում ու ամենաբարձր մակարդակներով նույն հայտարարություններն են կատարում: