Մայքլ Ջեքսոնը «ողջ է և պատրաստվում է վերադառնալ». պնդում են փոփ արքայի մտերիմները


00:20 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Մայք Ջեքսոնը ողջ է և նոր համերգային շրջագայություն է ծրագրում Մեծ Բրիտանիայով մեկ: Ինչպես գրում է The Mirror-ը, այս մասին հայտնում են նրա մտերիմ ընկերներից և աշխատակիցներից ոմանք:

«Փոփի արքան», ում ընտանիքը ներկայում վիճարկում է երգչի հասցեին հնչող տարբեր մեղադրանքները երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մասին, կարող է թաքստոցում լինել՝ հույս ունենալով օրերից մի օր երաժշտության աշխարհ վերադառնալ: Նման կարծիք է հայտնել Ջեքսոնի նախկին ոճաբան Սթիվ Էրհարդթը:

Վկայակոչելով «հավատացողների» աճող խմբին, որոնք կարծում են, որ Ջեքսոնն իրականում չի մահացել 2009-ի հունիսի 25-ին, Սթիվը շեշտել է, որ նրանք երևի ինչ-որ բան գիտեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ