Հանցագործությունները որակապես փոխվում են, բայց իրավապահ համակարգի գործիքակազմը նույն արագությամբ չի փոխվում. Երևանի դատախազ (Video)


23:10 , 13 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

2018-ին կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է. պատճառները օբյեկտիվ ու սուբյեկտիվ են: Հանցագործությունները որակապես փոխվում են, բայց իրավապահ համակարգի գործիքակազմը նույն արագությամբ չի փոխվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության առաջին դասի խորհրդական, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը, դինամիկային, օպերատիվ մարմնի աշխատանքին, հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությանը, կալանքի մեխանիզմներին, 2019-ի անելիքներին և այլ հարցերի:

Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ 2018-ին Երևան քաղաքում հանցագործությունների թվի աճ է գրանցվել. «11 344 դեպք է գրանցվել, շուրջ 1000 դեպքով աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների դեպքում ՝ և՛ միջին ծանրության հանցագործությունների, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ծանր հանցագործություններն աճել են շուրջ 30%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 50%-ով: Ուսումնասիրությունը վկայում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի շրջանառության դեպքերի և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ: Քանի որ այս դեպքերում գործ ունենք լատենտային հանցագործությունների հետ, հետևաբար այս ցուցանիշն ավելի շատ վկայում է կատարված հանցագործությունների բացահայտման վիճակի բարելավման մասին: Հետևաբար այս աճը որպես բացասական միտում դիտարկել չի կարելի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ