Տղամարդու 4 որակ, որոնցից կնոջ ծնկները ծալվում են


01:14 , 14 փետրվար, 2019

Երբեմն կնոջ սիրտը գրավելու համար տղամարդուն բավական չէ լինել խելացի, բարի և գեղեցիկ։ Մի քանի վայրկյանում կինն առանց որևէ լուրջ ջանք գործադրելու կարող է գտնել իր համար կատարյալ ուղեկցի՝ հիմնվելով ոչ ակնհայտ նշանների վրա։ Ո՞վ կարող էր մտածել, որ սերը երաժշտության որոշակի ժանրի հանդեպ կամ ուղղակի արևային ակնոցները տղամարդուն կարող են հատուկ գրավչություն հաղորդել։

Շան առկայություն

Շունը միայնակ տղամարդու լավագույն ընկերն է։ Աղջիկների մեծամասնության ուշադրությունը գրավելու համար պետք չէ ունենալ շքեղ զբոսանավ կամ լինել Թոմ Կրուզը։ Բավական է միայն շան հետ պարբերաբար քայլելը։

Տնային կենդանիների կախարդական ազդեցությունը կանանց վրա բացատրելն այդքան էլ դժվար չէ։ Խնամված և առողջ շունը կարող է պատմել այն մասին, որ իր տերը պատասխանատու մարդ է և պատրաստ է լուրջ հարաբերությունների։

Արևային ակնոցներ

Արևային ակնոցները տղամարդուն ավելի հզոր են դարձնում։ Առաջ այս գաղտնիքից միայն Ջեյմս Բոնդն էր օգտվում, իսկ հիմա կարող եք օգտվել նաև դուք։ Բայց ինչո՞ւ են արևային ակնոցներով տղաներն այդքան լավ տեսք ունենում։

Կիթառ

Ֆրանսիացի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել. մի խումբ երիտասարդ տղաների բաժանել են երկու հավասար խմբերի և մի խմբի յուրաքանչյուր անդամին տվել են պայուսակներ, իսկ մյուս խմբի անդամներին՝ կիթառ և նրանց ուղարկել են աղջիկների հետ ծանոթանալու։ Պարզվել է, որ կիթառով տղաները 3 անգամ ավելի հեշտ են ծանոթացել աղջիկների հետ։

Ինչո՞ւ են երաժիշտներն այդքան հեշտ ծանոթանում։ Առաջին՝ նրանք համարվում են շատ ուրախ մարդիկ։ Երկրորդ՝ երաժշտական ունակությունները խոսում են բարձր ինտելեկտի և լավ ժառանգականության մասին։ Կանայք ենթագիտակցորեն ընտրում են այսպիսի որակներ ունեցողներին։

Ծաղիկներ

Ծաղիկները տղամարդուն ավելի գրավիչ են դարձնում։ Ճիշտ է, ծաղկեփնջերը պետք է շատ լինեն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծաղիկներով շրջապատված կանայք ավելի լավ են տրամադրված լինում իրենց հավանական զուգընկերոջ հանդեպ։ Այս փաստն ունի շատ պարզ բացատրություն. ծաղիկները բարձրացնում են տրամադրությունը և կնոջը դարձնում երջանիկ։