Պահանջում եմ «իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն-Տեր Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ


20:17 , 13 փետրվար, 2019

Պահանջում եմ

Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ.
«Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ:

1995 թ. եղել եմ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ, իսկ 1996 թվականին` Ազգային անվտանգության ռազմական հակահետախուզության ավագ օպերլիազոր, լավատեղյակ եմ կատարված դեպքերին և պատրաստ եմ փաստացի տվյալներ ներկայացնել այդ ժամանակվա իշխանությունների ընտրակեղծիքների և այլ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած դատարանի առջև: