Այսուհետ պետք է ասել ոչ թե հեղափոխություն, այլ ենթադրյալ կամ հնարավոր հեղափոխություն


18:42 , 13 փետրվար, 2019

Վարչապետի միտքը ես այսպես հասկացա․ հեղափոխությունը մարդկանց գլխի վիճակից է կախված, եթե մտնի, ապա հեղափոխություն կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ։ Այսինքն՝ հեղափոխությունը դեռ փաստ չէ, այլ հայեցողական հասկացություն, որը հեղափոխականների կամքից դուրս է։

Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը։ Եթե մարդկանց գլուխն այդ հեղափոխությունը մտնի, ուրեմն՝ այն կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ։

Այսուհետ պետք է ասել ոչ թե հեղափոխություն, այլ ենթադրյալ կամ հնարավոր հեղափոխություն։

Այսպես՝ 2018 թվականին տեղի է ունեցել պոտենցիալ հեղափոխություն։

Այսինքն՝ որոշ ժամանակ հետո կարող է պարզվել, որ ոչ թե հեղափոխություն է եղել, այլ՝ հակահեղափոխություն․ 2018-ին հակահեղափոխությունը հաղթել է հակահեղափոխությանը։

Իսկ եթե համարենք, որ 1988-ին եղել է հեղափոխություն, և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում եղել է հեղափոխական իշխանություն, ապա 2018-ին հակահեղափոխությունը հաղթել է հեղափոխությանը։

Կա նաև այլ տարբերակ, ասենք՝ 2018-ին հեղափոխությունը հաղթել է հեղափոխությանը, եթե 1988-ից ի վեր եղած իշխանությունը համարենք հեղափոխական։

Մի խոսքով՝ մեկ տարի հետո պարզ կլինի, թե ով ում է հաղթել։ Կարող է և պարզ չլինել։