Մարդկային աղիներում հայտնաբերվել են 2000 անհայտ բակտերիաներ


23:20 , 13 փետրվար, 2019

Բիոինֆորմատիկայի եվրոպական ինստիտուտի (EMBL) և Սենգերի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են բակտերիայի շուրջ 2000 նոր տեսակներ, որոնք ապրում են մարդու աղիներում՝ գրում է Eurek Alert-ը։

Մարդու աղիները համարվում են բազմատեսակ մանրէների տուն, որոնց միացությունը անվանում են աղիքային միկրոբիոմ։ Չնայած այս ոլորտում կատարված լայնածավալ ուսումնասիրություններին՝ հետազոտողները դեռ աշխատում են որոշակի տեսակի բակտերիաների հայտնաբերման և որոշելու, թե ինչ դեր են դրանք խաղում օրգանիզմում։

Խնդիրներից մեկն այն է, որ որոշ բակտերիաներ աղիներում փոքր քանակությամբ են և դրանից դուրս արագ մահանում են, ուստի շատ դժվար է դրանք բացահայտել: Սակայն հետազոտողները կարողացել են վերականգնել այս մանրէների գենոմը՝ օգտագործելով հաշվարկող մեթոդներ։