Ադրբեջանում նոր պահանջներ են սահմանվել պետական օրհներգի նկատմամբ


14:10 , 13 փետրվար, 2019

Վադ եմ, հասեք՝ փրկեք։ Copy-paste lvl God

Ադրբեջանում նոր պահանջներ են սահմանվել պետական օրհներգի նկատմամբ:

Այս հարցը ներկայացվել է Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա լիագումար նիստի քննարկմանը:

Նոր օրինագիծը, որը բաղկացած է 9 կետից, որոշում է Ադրբեջանի պետական օրհներգի կատարման և լսման կանոնները:

Օրինագծի պահանջներին համապատասխան՝ պետական օրհներգի կատարման ժամանակ Ադրբեջանի քաղաքացիները պետք է երգեն կամ այն մինչև վերջ լսեն տեքստին համապատասխան:

Ադրբեջանի տարածքում գտնվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես պետք է կանգնած վիճակում մինչև վերջ լսեն Ադրբեջանի պետական օրհներգը:

Փաստորեն, մենք օրհներգը փոխելու մասին խոսակցություններով լավ պրծանք, սրանք ավելի խորը գնացին։