Տեառնընդառաջ. տոնի խորհուրդն ու եկեղեցիներում անցկացվող տոնախմբությունների ժամանակացույցը


11:52 , 13 փետրվար, 2019

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:

Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14-ին՝  տոնի բուն օրը, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները նախաձեռնել են տոնախմբություններ:


Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:

Փետրվարի 13

Տեառնընդառաջի նախատոնակի միջոցառումները եկեղեցիների մեծ մասում կսկսվեն երեկոյան ժամերգության ավարտին՝ 17:30-ին: Եկեղեցիների բակում կվառվի խարույկ, ազգային երգ ու պարով կնշվի տոնը:

ժամը 18:00-ին

 

Փետրվարի 14

Ժամը 10:30-ին բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի առթիվ կմատուցվի Ս. Պատարագ:

Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։

Թիվ 81 մանկապարտեզում 13:00-ին տեղի է ունենալու միջոցառում, վառվելու է խարույկ և բացատրվելու է տոնի խորհուրդը:

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին